Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: